Թուրքիայի` 1993 թ. ապրիլին մահացած նախագահ Թուրգութ Օզալի մարմնի արտաշիրիմումն ու հետազոտությունը թունավորում ի հայտ չի բերել` ըստ Անկարայում հրապարակված Դատական բժշկության ինստիտուտի աշխատակիցների զեկույցի: Թուրքիայի ութերորդ նախագահը պաշտոնական վարկածով մահացել էր սրտի կաթվածից, բայց ընտանիքի անդամները համոզված էին, որ նա բնական մահով չի հեռացել: